Հրաշագործը

ԺԱՆՐ

Դրամա

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

100 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

12+

Ուիլյամ Գիբսոնի «Հրաշագործը» դրամայի հիմքում կույր և խուլ գրող, ամերիկացի հասարակական գործիչ Հելլեն Քելլերի մանկության պատմությունն է, որն իր ուսուցչուհու՝ Էննի Սուլիվենի շնորհիվ կարողանում է հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ։ Ներկայացման մեջ հնչեցված համամարդկային խնդիրներն այսօր հասարակության համար առաջնային հարցեր են, որի պատասխաններն ու դեղատոմսը կարելի է գտնել «Հրաշագործը» հոգեբանական դրամայում։ «Առանց գիտակցության ենթարկվելը նույն կուրությունն է»,-ահա այն հիմքը, որի վրա պետք է կառուցվի նոր աշխարհն ու կյանքը։ 

Բեմադրությունը՝ ՀՀ ժող. արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի
Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի
Երաժշտական ձևավորումը՝ Հայկ Իսրայելյանի