Ամպագոռգոռ հայրենասիրությունը հաճախ հօդս է ցնդում, երբ բախվում է մարդու անձնական շահերին: Դասական գրականության սյուներից մեկը հանդիսացող Գի դը Մոպասանի «Ճարպագունդը» ստեղծագործության բեմական տարբերակը փնտրեք մեր խաղացանկում՝ «Փափլիկը» վերնագրով:
22 Հոկ 2026 19:30
Ներկայացման հիմքում Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակն է: Սա մեծ սիրո մասին իրական պատմություն է, որի հերոսները մատնության և ստալինյան ռեժիմի զոհ են դառնում:
24 Հոկ 2026 19:30
Մոր մահվան կապակցությամբ Էնցո Ռիգին վերադառնում է Նեապոլ իր երկու եղբայրների՝ Ստեֆանոյի և Չիկոյի մոտ: Մայրը կտակ էր թողել և պայման դրել, որ երեք եղբայրները ժառանգությունն ամբողջությամբ կստանան միայն միասին ապրելու դեպքում: Սակայն հանգուցյալ մայրիկը հաշվի չէր առել իր զավակների տարբեր խառնվածքները:
28 Հոկ 2026 19:30
«Թրեյսիի վագրը» սարոյանական աշխարհազգացողությամբ և մոգական, փոխաբերության շնչով լցված հայտնի վիպակներից է: Սա Թոմաս Թրեյսիի և Լորա Լյութիի սիրո ոդիսականն է։ Այն յուրաքանչյուրիս մեջ ապրող «վագրի»՝ սիրո, ուժի, անկման և հաղթահարման մասին է։
29 Հոկ 2026 19:30
30 Հոկ 2026 19:30
Բարկանու՞մ ես» ներկայացումը ողջ ընտանիքի համար է: Ամեն տարիքի հանդիսատես կգտնի իրեն հետաքրքրողն ու զվարճալին:
31 Հոկ 2026 14:00
Մահացել է ծեր, հարուստ օրիորդ Օրտանսը: Վշտացած բարեկամները հավաքվել են, ժառանգությունը կիսել: Շուտով պիտի սկսի սգո արարողությունը... Բայց ահա հայտնվում է մեկը, ով իրեն կոչում է սուրբ Անտոնիոս...
4 Նոյ 2026 19:30
“Հաղթանակի գենեզիս” ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ:
6 Նոյ 2026 19:30
Պուշկինի «Փոքրիկ ողբերգությունները» մարդկային գոյության անվերջ շրջապտույտի' կյանքի առեղծվածում սեփական էության որոնման մասին է:
7 Նոյ 2026 16:00
Մոնոներկայացումը մի կնոջ մասին է, ով 35 տարեկանում կորցրել է կյանքի իմաստը և փնտրում է իր դժբախտությունների պատճառը։
9 Նոյ 2026 18:00
Էդգար Ալան Պո Ներկայացման կամերային տարածքում գոյություն ունեն միայն երկուսը՝ Հերոսը և նրա Ալտեր էգոն։ Մեկ անհատականության երկու կողմերն անդադար պայքարում են իրականությունը սահմանելու իրավունքի համար։ Աստիճանաբար ջնջվում են ճշմարտության և խելագարության, մեղքի և պատժի, մարդու և նրա ներքին դևի միջև եղած սահմանները։ Եվ հենց այդ պահին բացահայտվում է ամենասարսափելի ճշմարտությունը․ ամենամեծ աղետի աղբյուրը միշտ եղել է մարդու ներսում։ Բեմադրիչ՝ Զառա Անտոնյան Դերերում՝ Անդրանիկ Միքայելյան, Մարիկա Դովլաթբեկյան Երաժշտական ձևավորում և կատարում՝ Ջեմմա Մինասյան Բեմանկարիչ՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյան Վիդեոպրոեկցիա՝ Նիկիտա Մոնախով Տեքստի մշակումը՝ Նունե Վարդանյանի
11 Նոյ 2026 19:30
Խոշոր միջազգային կորպորացիան գնում է “Picard & Roche” անվանի տեքստիլ ֆաբրիկան: Նոր տերերը, կարծես, մտադիր չեն կրճատումներ անել, ու թվում է, թե աշխատողները կարող են հանգիստ շունչ քաշել։ Բայց... նոր սեփականատերերն ուզում են, որ գործարանային խորհրդի անդամներն ընդունեն նոր աշխատանքային պայմանագրի մի փոքր կետ... Քվեարկության համար սենյակում փակված տասնմեկ կանայք պետք է որոշեն՝ ընդունե՞լ արդյոք ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդմիջման կրճատումը 7 րոպեով: Թվում է, թե 7 րոպեն մի մեծ բան չէ... սակայն որոշումը պիտի կայացվի գործարանի բոլոր 200 աշխատողների համար: Համաձայնե՞լ թե ոչ...
12 Նոյ 2026 19:30
Քասթինգի եկած դերասանուհին փորձում է ամեն գնով ստանալ Զախեր-Մազոխի «Վեներան մուշտակով» էրոտիկ վեպի գլխավոր հերոսուհու դերը: Ռեժիսորի հետ նա ընկնում է մի լարված «մուկն ու կատու» խաղի մեջ:
13 Նոյ 2026 19:30
Հունական դիցաբանության և համաշխարհային մշակույթի մեջ Պենելոպե անունը կապվում է ուժեղ կնոջ և հավատարմության գաղափարի հետ։ Սիմոն Աբգարյանի «Պենելոպե, օ՜, Պենելոպե» պիեսը նոր հայացք է Ոդիսևսի կնոջ՝ Հոմերոսի «Ոդիսական»-ի կենտրոնական կերպարներից մեկի պատմությանը։
14 Նոյ 2026 19:30
15 Նոյ 2026 19:30
17 Նոյ 2026 19:30
Նվիրվում է Պարույր Սևակի 100-ամյակին: Իբրև սկիզբ ես այս կասեմ...
18 Նոյ 2026 19:30
«… և նորից Գարուն» ներկայացման հիմքում աշխարհահռչակ ամերիկացի գրող Օ. Հենրիի հինգ նովելներն են, որոնք միմյանց հերթափոխում են տարվա եղանակների պես՝ Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ և նորից Գարուն...
19 Նոյ 2026 19:30
20 Նոյ 2026 19:30
21 Նոյ 2026 19:30
Լոռեցի Սաքոյի գլխին նանի պատմած հին սնահավատ պատմությունները դառնում են պատուհաս` կենդանանում են երևակայության մեջ ու հասցնում խելագարության։
22 Նոյ 2026 19:30
29 Նոյ 2026 19:30