Յոթ րոպե

ԺԱՆՐ

Ռեալիզմ

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

90 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

16+

Ստեֆանո Մասսինին իտալացի գրող, դրամատուրգ, էսսեիստ և հեռուստահաղորդավար է: Ծնվել է 1975 թ-ին Ֆլորենցիայում: Որպես դրամատուրգ գրական գործունեությունը սկսել է 2001 թվականին, երբ նոր էր ավարտել Ֆլորենցիայի համալսարանի անտիկ գրականության ֆակուլտետը: 2005 թ-ին որպես օրիգինալ դրամատուրգ արժանացել է «Պրեմիո Տոնդելլի» գրական մրցանակի: Մասսինիի ամենաճանաչված ստեղծագործություններից է «Յոթ րոպե» պիեսը, որը բեմադրվել է աշխարհի բազմաթիվ հեղինակավոր թատրոններում, այդ թվում նաև «Կոմեդի Ֆրանսեզ» թատրոնում: Այս պիեսի հիման վրա իտալացի հանրահայտ կինոռեժիսոր և դերասան Միկելե Պլաչիդոն նկարահանել է իր համանուն ֆիլմը:

«Յոթ րոպե»

Խոշոր միջազգային կորպորացիան գնում է “Picard & Roche” անվանի տեքստիլ ֆաբրիկան: Նոր տերերը, կարծես, մտադիր չեն կրճատումներ անել, ու թվում է, թե աշխատողները կարող են հանգիստ շունչ քաշել։ Բայց... նոր սեփականատերերն ուզում են, որ գործարանային խորհրդի անդամներն ընդունեն նոր աշխատանքային պայմանագրի մի փոքր կետ... Քվեարկության համար սենյակում փակված տասնմեկ կանայք պետք է որոշեն՝ ընդունե՞լ արդյոք ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդմիջման կրճատումը 7 րոպեով: Թվում է, թե 7 րոպեն մի մեծ բան չէ... սակայն որոշումը պիտի կայացվի գործարանի բոլոր 200 աշխատողների համար, և գործարանային խորհրդի լիազորված ներկայացուցիչը միակն է, որ կասկածներ ունի։ Համաձայնե՞լ թե ոչ...

Դերասանների հետ աշխատեց՝ Սերժ Մելիք-Հովսեփյանը

Թարգմանիչ՝ Վահե Գևորգյան