Սուրբ Անտոնիոսի Հրաշքը









ԺԱՆՐ
Միստիկ կատակերգություն
ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ
80 րոպե
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
12+
Մորիս Մետերլինկ
«Սուրբ Անտոնիոսի հրաշքը»
Մահացել է ծեր, հարուստ օրիորդ Օրտանսը: Վշտացած բարեկամները հավաքվել են, ժառանգությունը կիսել: Շուտով պիտի սկսի սգո արարողությունը... Բայց ահա հայտնվում է մեկը, ով իրեն կոչում է սուրբ Անտոնիոս, և հայտնում, որ եկել է հանգուցյալին հարություն տալու: Անկոչ հյուրին փորձում են վռնդել, ծաղրում են, վիրավորում, բայց նա հաստատակամ է իր որոշման մեջ: Եվ... օ՜, հրաշք, հանգուցյալը շունչ է առնում: Հենց այստեղ էլ սկսվում է ամենատարօրինակը...
Ակամայից հարց է ծագում՝ արդյո՞ք կյանքում ամեն քայլ արվում է ինքնակամ, թե՞ ամեն ինչ ի վերուստ որոշված է, և մարդիկ պարզապես մարիոնետի պես կրկնում են վաղուց հայտնի սցենարը՝ ինչպես դա լինում է թատրոնում:
Բեմադրությունը՝ Նարինե Գրիգորյանի
Բեմի ձևավորումը և զգեստները՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
Երաժշտական ձևավորումը՝ Նարեկ Բաղդասարյանի
Գրիմի նկարիչ՝ Անյա Բարոյան
Լույսի նկարիչ՝ Զարուհի Թարխանյան
ԴԵՐԵՐՈՒՄ
Հատուկ շնորհակալություն Բելգիայի Հայկական Մշակութաին կենտրոն՝ <<Հայի տուն>> տնօրինությանը, ներկայացումը հովանավորելու ու աջակցելու համար:
Հատուկ շնորհակալություն Մարո Փարյանին:













