Լյու Բոֆֆ

ԺԱՆՐ

Կատակերգություն

ՏԵՒՈՂՈՒԹՅՈՒՆ

75 րոպե

ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ

14+

Դ. Խարմս
«Լյու- Բոֆ» (Ներկայացումը ռուսերեն լեզվով է)

«Լյու-Բոֆ» ներկայացման հիմքում Դ. Խարմսի (ի դեպ, ռուս գրողներից առավել արտասովորը) ստեղծագործություններն են: Թեև նրա գրական ժառանգությամբ ավարտվում է ռուս դասական ավանգարդը, սակայն այն հրատապ է մինչ օրս: Խարմսի աշխարհընկալումը, որ երբեմն հասնում է աբսուրդի, առավելագույնս փոխանցում է արդի դարաշրջանի ոգին: Տարբեր մարդկանց ճակատագրեր` ժամանակի տարբեր հատվածներում՝ շփոթված մարդկանց, որոնց Հրաշքներ են սպասվում, միայնակ մարդկանց, որ ապրում են կողք-կողքի և չեն կասկածում իրենց միջև առկա հարաբերություններին. միայնակ մոլորակների նման, որոնք ենթակա են ձգողականության ուժերին, նրանք կամ ձգում են միմյանց, կամ վանում՝ չնկատելով, որ ենթարկվում են Տիեզերքի համընդհանուր Օրենքին՝ Սիրո Օրենքին:

Բեմադրիչ` Նարինե Գրիգորյան
Նկարիչ՝ Դավիթ Մինասյան
Զգեստների նկարիչ՝ Թամարա Բարոյան